ԼԼիլիթ Ասատրյան

Արարատի մարզպետը ծանոթացել է Արտաշատի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Արարատի մարզպետը ծանոթացել է Արտաշատի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր շրջայց է կատարել Արտաշատ համայնքի բնակավայրերում, ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված՝ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ and ճանապարհ նկարն է
 

«Մարզպետին ուղեկցել են փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները։

 

Վերջիններս հետևել են Բարձրաշեն, Աբովյան, Դեղձուտ և Նարեկ բնակավայրերում ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։

 

Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ են տարվում Արտաշատ համայնքի 17 բնակավայրում՝ ընդհանուր 21,1 կմ երկարությամբ։

 
Հնարավոր է սա 2 մարդ, ճանապարհ and տեքստ, որում ասվում է «7 HAMM» նկարն է
 

Ծրագրի ընդհանուր արժեքը 2,2 միլիարդ դրամ է՝ պետություն-համայնք՝ 35%-65% հարաբերակցությամբ։

 

Արտաշատ համայնքից այս տարի ներկայացվել է ևս 5 սուբվենցիոն ծրագիր, որոնցով նախատեսվում է բնակավայրերի գազիֆիկացում, հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ) վերանորոգում, ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների ձեռքբերում»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում