Արմեն Սարգսյան. ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու

Արմեն Սարգսյան. ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու

Անցնող շաբաթ հանգուցալուծվեց հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի շուրջ ներքաղաքական ամենասուր ինտրիգը: Հայտնի դարձավ, որ նոր նախագահի ՀՀԿ թեկնածուն Մեծ Բրիտանիայում մեր երկրի դեսպան Արմեն Սարգսյանն է: Մինչ Սերժ Սարգսյանն առաջ կքաշեր այս թեկնածությունը, ավելի քան մեկ ամիս մամուլն ու քաղաքական շրջանակները կռահում ու հերքում էին հնարավոր թեկնածուների տասնյակ անուններ:

«Արմեն Սարգսյանը կայացած գիտնական է, վարել է ՀՀ վարչապետի պաշտոնը, ունի դիվանագիտական մեծ փորձ, և սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք նրա թեկնածությունը»,- ասել է Նախագահ Սարգսյանը: Նա ցանկություն է հայտնել, որ հանրապետության նոր նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում՝ մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ:

Առաջին անգամ մեր երկրի նախագահին ընտրելու է Ազգային ժողովը: Հենց այս ընտրությունն է դառնալու քաղաքական նոր համակարգի անցնելու եզրափակիչ փուլը: Այդ պահից սկսած մեր երկիրը դառնում է պառլամենտական հանրապետություն. սկսվում է մեծ փոփոխությունների ժամանակը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում