ԴԴավիթ Մուրադյան

Լիտվայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Երկաթե գայլ 2022 II» միջազգային զորավարժությունը

Լիտվայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Երկաթե գայլ 2022 II» միջազգային զորավարժությունը

Լիտվայում այսօր մեկնարկել է  Լիտվայի բանակի հետևակային բրիգադի կազմակերպած «Երկաթե գայլ 2022 II» միջազգային զորավարժությունը՝ հայտարարել է Լիտվայի ՊՆ-ն: Զորավարժությունների ընթացքում Լիտվայի և ՆԱՏՕ-ի 9 այլ երկրների ու գործընկերների զինվորականներ կմարզվեն: Ընդհանուր առմամբ ներգրավված կլինեն մոտ 3500 զինվորական և 700 միավոր զինտեխնիկա՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահամեքենաներ, հրետանի։ Նշվում է, որ նման վարժանքներն անցկացվում են ամեն տարի՝ աշնանն ու գարնանը։

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում