ԼԼիլիթ Ասատրյան

Առաջիկայում համայնքը որակյալ ծառայություններով ու ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցած «Երևան» ԲԿ կունենա

Առաջիկայում համայնքը որակյալ ծառայություններով ու ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցած «Երևան» ԲԿ կունենա

Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառված է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Հաշվի առնելով, որ նախագիծը բավականին հակասական արձագանքներ էր ստացել՝ մայրաքաղաքի առողջապահության ոլորտը համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ այցելել է Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ և տեղում ներկայացրել բժշկական կենտրոնի շենքային պայմաններն ու ծառայությունները:

Հնարավոր է սա ներսում and աղյուսե պատ նկարն է

Փոխքաղաքապետ Սիմոնյանը նշել է, որ բուժհաստատության ներկա անմխիթար վիճակն արդեն իսկ փաստում է, որ այս պայմաններում դժվար է պատկերացնել լավ և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են, նախասրահ and ներսում նկարն է

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում