ՎՎարդան Հովսեփյան

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը:

«Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն նշված և այլ ուղղություններով  դեռևս մեծ աշխատանք կա անելու:

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, որի դրսևորումները փաստագրելու և միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ ևս աշխատանքների արդյունավետության բարձրացման կարիք կա»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել Խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանը և Խորհրդի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման արդյունքում հստակեցվել են Խորհրդի հետագա անելիքների ուղղությունները, որոնք վերաբերում էին փաստագրական, տեղեկատվական և այլ ուղղությունների:

Որոշում է կայացվել առաջիկայում կազմակերպել շնորհանդես՝ կատարված աշխատանքները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում