ՄՄարիա Գաբրիելյան

Քննարկվել են Հայաստան-ԱԶԲ համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստան-ԱԶԲ համագործակցության խորացման հեռանկարները

Առողջապահության ոլորտում Հայաստան-Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) համագործակցությամբ ընթացիկ ծրագրերն ու գործընկերային հարաբերությունների խորացման հնարավորությունները քննարկվել են HH առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հանդիպմանը:

 

Նախարարը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումները, մարզային 20 ամբուլատորիայի և 4 պոլիկլինիկայի վերակառուցման և վերազինման ծրագրի շուրջ համագործակցելու հնարավորությունները:
 
 

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունն առկա և դեռևս մշակման փուլում գտնվող ծրագրերին:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում