ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Ռուսաստանի կողմից սպասում է ավելի լայն ներգրավվածություն այս պրոցեսին: Հարցին, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը, Սիմոնյանը պատասխանեց.
«Ասում է՝ մենք կակտիվանանք»:
Սիմոնյանը նշեց, որ Ռուսաստանում իր բոլոր հանդիպումները եղել են իրավիճակը ներկայացնելու և արձագանք ակնկալելու նպատակով:
«Ես ավելի շատ սպասել եմ, որ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում մեր տարծաշրջանում և արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը կատարվելիքը ճիշտ է ընկալում և պատրաստվո՞ւմ է գործողություններ անել»,-ասաց նա:










