Արցախը սկսել է միջազգային պայմանագրերին միակողմանի անդամակցության գործընթացը

Արցախը սկսել է միջազգային պայմանագրերին միակողմանի անդամակցության գործընթացը

2014-ի դեկտեմբերից Արցախի Հանրապետությունը սկսել է միջազգային պայմանագրերին միակողմանի միանալու գործընթացը: Օրենսդրությունում կատարվելիք փոփոխություններն արդեն մշակվում ու ձևակերպվում են:

Զբոսաշրջության վարչությունից, օրինակ, Արդարադատության նախարարություն են ներկայացրել հնագիտական եւ ճարտարապետական ժառանգության մասին միջազգային կոնվենցիաների վավերացման տեղեկանքը:

ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով՝ սա եւս մեկ խթան է զարգացնելու միջազգային համագործակցությունը: Նման քայլերով երկիրը քայլ առ քայլ մոտենում է իրավական ճանաչման գործընթացին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում