ԳԳոհար Սարգսյան

Մաքրման և կահավորման աշխատանքներ՝ ԱԻՆ ենթակայության տակ գտնվող ապաստարաններում

Մաքրման և կահավորման աշխատանքներ՝ ԱԻՆ ենթակայության տակ գտնվող ապաստարաններում

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գերատեսչության ենթակայության տակ գտնվող ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ։

 

Իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը այցելել էին ապաստարաններ։

 

Շրջայցի ընթացքում նախարարի կողմից նախանշվել են հետագա անելիքները, տրվել հանձնարարականներ։
 

ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանը նշել է, որ ապաստարանները գտնվում են գերատեսչության և անձամբ իր ուշադրության կենտրոնում․ մաքրման և կահավորման աշխատանքների մասին մշտապես զեկուցվում է։

 

Նախարարությունը սերտ համագործակցում է համայնքապետարանների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում