ԼԼիլիթ Ասատրյան

ՏԿԵՆ-ում քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի» ստեղծման համաձայնագրի ստորագրման հարցեր

ՏԿԵՆ-ում քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի» ստեղծման համաձայնագրի ստորագրման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

 

Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել են հաջողություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ։
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են․
  • երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների դյուրացման,
  • բեռնափոխադրումների թույլտվությունների քանակի վերանայման,
  • երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու,
  • «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։
  • Համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խթանելով երկուստեք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում