Թուրք և ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել

ԼԼիլիթ Ասատրյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աշխատակիցներն առավոտյան հայտնաբերել են՝ իրենց պատկանող 4 կայք ենթարկվել է հաքերային հարձակման:

Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող) - Կայքերի մի մասում մտնելիս Ալիևի նկարն է բերում, մի մասն ուղղակի չի լինում մտնել:

Տեղեկատվական անվտանգության մասնագետները պարզել են՝ հարձակումն իրականացրել է ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական հաքերային խումբը:

Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Իրենք պանթուրքիստական գաղափարներին հետևող են և ադրբեջանցիներին շատ լավ օժանդակում են:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրենց նկատմամբ թուրք-ադրբեջանական հաքերների հետաքրքրությունը պայմանավորում է վերջին շրջանում այդ երկրների իշխանությունների կեղծիքները հրապարակելու դեպքերով:

Դանիել Իոաննիսյան - «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց մի հանգամանք, որը միջազգային քննարկման առարկա դարձավ, որ Ալիևը պարգևատրել է մի քանի զինվորականների, ում 20 թվականին Ադրբեջանի դատախազությունը մեղադրում էր հայ ռազմագերիներին խոշտանգելու մեջ:

Հայաստանի և Արցախի պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների կայքերը ևս հայտնվել են հաքերների թիրախում: Ադրբեջանցի ցանցահենները կոտրել են շուրջ 200 հարթակ, կարճ ժամանակով այնտեղ տեղադրել քարոզչական նյութեր:

Սամվել Մարտիրոսյան - Իրենց հաջողվել է կայքերին հոսթինգ տրամադրող կազմակերպությանը կոտրել և միջից բոլորին կոտրել միանգամից: Այնպես որ, հերթով չեն կոտրել:

Ադրբեջանցի և թուրք հաքերների վերջին խոշոր հարձակումը 44-օրյա պատերազմի ընթացքում է եղել, նշում է Սամվել Մարտիրոսյանը, հավելում՝ անընդհատ կատարելագործվող գրոհներից խուսափել գրեթե անհնար է, պետք է պատրաստ լինել հնարավորինս արագ վերացնել հարձակման հետևանքները:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում