ԳԳոհար Սարգսյան

Առջևում մեզ սպասվում է հետևողական աշխատանք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում. ԱԻ նախարարի ուղերձը

Առջևում մեզ սպասվում է հետևողական աշխատանք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում. ԱԻ նախարարի ուղերձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ուղերձ է հղել Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ:

 
«ՄԱԿ-ի վեհաժողովի 1989 թ. ընդունված բանաձևով հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: Այս օրը համարվում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:

 

2022 թ. Միջազգային օրվա կարգախոսն է «Վաղ ազդարարում և վաղ գործողություններ բոլորի համար»:

Աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ, որի անբաժանելի մասն է կազմում ռիսկի նվազեցումը, ԱԻՆ-ը վերջին 1-2 տարիների ընթացքում հասել է համապետական և միջազգային նշանակության լուրջ հաջողությունների:

 

2021 թ. հոկտեմբերին ԱԻՆ-ը պաշտոնապես դարձավ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի լիազորված օգտատեր, իսկ 2022 թ. հունիսին իրականացրեց ՄԱԿ-ի տիեզերքի գործերով գրասենյակի տեխնիկական խորհրդատվական միջազգային թիմի առաքելությունը Հայաստան:

 

ԱԻՆ քաղաքաքային որոնողափրկարարական թիմը 2022 թ. սեպտեմբերին հաջողությամբ վերաորակավորվեց Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:

Այս համատեքստում ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության վարչության կողմից մշակվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը, ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները և 2021-2023 թթ. միջոցառումների ծրագիրը:

 

Առջևում մեզ սպասվում է հետևողական և լուրջ աշխատանք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և մեր միջազգային գործընկերների հետ տարաբնույթ ծրագրի իրականացման գործում նորանոր արդյունքներ գրանցելու համար՝ ի նպաստ մեր երկրի բարօրության և դիմակայունության բարձրացման»,- նշված է ուղերձում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում