Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի. Վահրամ Դումանյանը՝ բուհերի միավորման մասին

ԳԳոհար Սարգսյան

Շրջանառվում է 3 բուհի միավորման որոշում: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Սահմանված կարգով կշրջանառվի, կկայացվի համապատասխան որոշում: Ուզում եմ դիմել ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին՝ ոչինչ կտրուկ չի փոխվելու մեր կյանքում: Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը: Որևէ հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միայն, գուցե, 2 ռեկտորի հաստիք պակաս լինի: Եթե 3 բուհ միավորվի, պարզ է՝ 3 ռեկտոր չի կարող լինել»,- ասաց Դումանյանը:

Նա շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի փոփոխություն չի լինելու: Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, նախարարն ասաց. «Երեք շենքն էլ պահպանվելու է, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ մնում են: Իհարկե, մենք ունենք ակադեմիական քաղաքի գաղափարը: Երբ կլինի ակադեմիական քաղաք, բոլոր բուհերի մասին է խոսքը լինելու»:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին, Երևանի պետական մանկավարժական համալսարանին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում