Կանայք կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն. ՊՆ-ն ծրագիր է մշակել

ԳԳոհար Սարգսյան

Կանանց կողմից բազմաթիվ դիմումներ են ստացվում: Այս մասին Կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այդ նամակներով պատրաստության խնդիր է բարձրացվում:

«Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն»,- ասաց Պապիկյանը:

Պապիկյանը նշեց նաև, որ հանրության շրջանում ծառայության մասին սխալ պատկերացում կա:

«Մենք ծառայությունն ասոցացնում ենք միայն մարտական հերթապահության հետ: Իրականում մեր խնդիրը պետք է լինի պատրաստությունը: Պայմանագրային զինծառայողների առօրյայի պատրաստության մեջ էական դեր պետք է ունենա մարտական պատրաստությունը»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում