Կրակովում Նալբանդյան-Մամադյարով հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտոնակցին հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու հորդորներին և կատարել պայմանավորվածությունները։ Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ կատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման պայմանավորվածությունը։ Փետրվարի սկզբին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։










