ՎՎահե Դավթյան

Անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության հաշվետու ժողովը

Անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության հաշվետու ժողովը

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրիում անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության երրորդ եռամսյակի հաշվետու ժողովը։

Ժողովի ընթացքում քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, ավագ գնդերեցները ներկայացրել են եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները։

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանը առաջադրանքներ է տվել գնդերեցներին, նշել մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է տանել շարունակական աշխատանքներ և շտկել առկա բացթողումները։

Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը մի շարք գնդերեցների հանձնել է գերատեսչական պարգևներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում