ԼԼիլիթ Ասատրյան

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների ծրագիրը բարեհաջող է ընթանում

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների ծրագիրը բարեհաջող է ընթանում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին:

 

«Բարձր եմ գնահատում առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված ձեր ջանքերն ու նվիրումը: Բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը միտված այս ծրագիրը բարեհաջող ընթանում է: Իսկ ստեղծված համագործակցությունը մնայուն և լավ օրինակ է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Հյուրերը ուրախությամբ փաստել են, որ կաթվածի բուժման ծրագիրը հասանելի է դառնում մարզային բնակչության համար` Գյումրիի բժշկական կենտրոնում ծրագրի ներդրման օրինակով:
 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 

Անդրադարձ է եղել նաև կաթվածի հեռաբժշկության զարգացմանը, մասնագետների վերապատրաստման հնարավորություններին, միասնական գործելակարգ մշակելու անհրաժեշտությանը:

 
Հնարավոր է սա 5 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 

Քննարկվել են նաև հեռանկարային հարցեր:

 

Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին, Գլենդելի (ԱՄՆ) «Ադվենտիստ կաթվածի համապարփակ կենտրոնի» նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանին և Բոսթոնի համալսարանի (ԱՄՆ) պատվավոր դոկտոր Վիկեն Բաբիկյանին՝ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայություններում ներդրած նշանակալի ավանդի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում