Պարտադիր երկարօրյա պարապմունքներ՝ ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են երկարօրյա խմբի կրթական նոր ծրագրերը:

Արտաշես Թորոսյան (ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար) - Երկարօրյայի կարգում ավելացավ մի դրույթ, որի համաձայն ուսման մեջ ցածր առաջադիմություն ունեցող սովորողները իրենց չյուրացրած նյութը ուսումնասիրելու են երկարօրյա դասերի ընթացքում: Դա լինելու ա ժամանակավոր աշխատանք մինչև էն պահը, երբ սովորողը իր չյուրացրածը կյուրացնի և կվերադառնա դասարան:

Հիվանդության պատճառով երկար ժամանակ դասից բացակայելու, թեմայի բարդության պատճառով այն բավարար չյուրացնելու դեպքում աշակերտները հնարավորություն կունենան լրացնել բացը: Այս դեպքում դպրոցն է որոշելու, թե որ աշակերտը պետք է մասնակցի երկարօրյա դասերին:

Արտաշես Թորոսյան - Դասերը ավարտելուց հետո մինչև երկարօրյայի պարապմունքի սկսելը երեխան պիտի հանգստանա, այսինքն՝ գնա տուն, սնվի, հանգստանա, բայց հետո պետք է վերադառնա դպրոց: Էստեղ մենք ունենք որոշակի կազմակերպական խնդիրներ, որտեղ հենց պետք է ծնողների մասնակցությունը:

Եթե նախորդ տարիներին սովորողը չի յուրացրել այն թեմաները, որոնք նրան անհրաժեշտ են նոր գիտելիք ստանալու համար, երկարօրյայի ժամանակ ուսուցիչը նաև կսովորեցնի անցած նյութերը:

Արտաշես Թորոսյան - Երկարօրյայի այս մասը, որտեղ դպրոցը աշխատելու է ուսման մեջ ցածր առաջադիմություն ունեցած երեխաների հետ, միանշանակ անվճար է:

Այն աշակերտը, որի առաջադիմությունը ցածր է կոնկրետ մեկ առարկայից, հնարավորություն կունենա մասնակցել երկարօրյայի միայն տվյալ դասաժամին: Դասը կվարի այն ուսուցիչը, որը տվյալ աշակերտին չի դասավանդել:

Արտաշես Թորոսյան - Երկարօրյայի անհրաժեշտություն առաջանալու դեպքում դպրոցը ունի հստակ կարգում նկարագրված պարտականություններ, որոնցից մեկը աշխատակարգ սահմանելն է, ուսուցիչների ընտրությունը և այլն: Այսինքն՝ դպրոցի տնօրենի հրամանով նշանակվում են ուսուցիչներ, որոնք այս երեխաների համար երկարօրյա պարապմունքներ պետք է կազմակերպեն:

Ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար նախատեսված այս կարգը Տավուշի մարզի դպրոցներում արդեն երկրորդ տարին է՝ գործում է: Հանրապետության մյուս բոլոր դպրոցներում այն կսկսի գործել 2023 թ. սեպտեմբերից:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում