ԼԼիլիթ Ասատրյան

Հայկական պատվիրակությունն Իտալիայում քննարկել է անասնաբուժության ոլորտի զարգացման համապարփակ ծրագրեր

Հայկական պատվիրակությունն Իտալիայում քննարկել է անասնաբուժության ոլորտի զարգացման համապարփակ ծրագրեր

Իտալիայի Կատանիա քաղաքում հոկտեմբերի 3-7-ն ացկացվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 30-րդ համաժողովը, որին, ի թիվս 53 հրավիրված երկրների, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:

 

Возможно, это изображение 4 человека, люди сидят и в помещении
 

Համաժողովի ընթացքում քննարկվել են կենդանիների տարբեր հիվանդությունների, մասնավորապես՝ բարձր ախտածին թռչնագրիպի նկատմամբ պատվաստումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի համակարգված միջոցառումների անցկացման հնարավորությունները, անասնաբուժական ոլորտի թվայնացման, կենդանիների տեղափոխման և բարեկեցության, «Մեկ առողջության» հետ կապված հիմնախնդիրները:

 
Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и океан

 

Ներկայացուցչական այդ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի «Մեկ առողջության» հայեցակարգի վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական պաստառ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների մոտ և դարձել բովանդակալից քննարկման առարկա:
 
Возможно, это изображение 3 человека и люди стоят

 

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն առանձին հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Եվրահանձնաժողովի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/OIE) ներկայացուցիչների հետ:

 

Մասնավորապես՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մոնիք Էլուայի հետ Գեորգի Ավետիսյանը քննարկել է Հայաստանում անասնաբուժության ոլորտի բացերի համապարփակ վերլուծության, իսկ ԿԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Բուդիմիր Պլավշիչի հետ՝ հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների դեմ պայքարի տարածաշրջանային, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի կրթական համակարգի զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 

Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը հնարավոր է համարել Հայաստանում անասնաբուժական լաբորատորիաների հնարավորությունների զարգացմանը և կարողությունների հզորացմանն աջակցելու ծրագրերը, որոնք, համապատասխան որոշումների կայացման դեպքում, կարող են կյանքի կոչվել:

 

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Էրան Ռայզմանի հետ քննարկվել են մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագիրը և մոտ ապագայում Հայաստանն այդ հիվանդությունից ազատ ճանաչելու հնարավորությունը:

 

Ղազախստանի և Հայաստանի պատվիրակությունների առանձին հանդիպման ընթացքում բարձրացվել են անասնաբուժական ոլորտի խնդիրների և դրանց լուծման շուրջ արագ արձագանքման, նաև՝ երկու երկրների միջև առևտրային կապերի աշխուժացման ու զարգացման հեռանկարային հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում