ԴԴավիթ Մուրադյան

Չինաստանի որոշ քաղաքներում կրկին լոքդաուն է սահմանվել

Չինաստանի որոշ քաղաքներում կրկին լոքդաուն է սահմանվել

Չինաստանի մի քանի քաղաքներում կրկին լոքդաուն և սահմանափակող միջոցներ են սահմանվել COVID-19-ով պայմանավորված ՉԺՀ-ի կրթության օրվա տոնակատարությունից հետո: Վերջին 12 օրում Խուխ Խոտո քաղաքում հայտնաբերվել Է հիվանդության 2 հազար նոր դեպք: ՉԺՀ-ի Կրթության օրը նշվել Է հոկտեմբերի 1-ին։ 

Չինաստանում նախորդ շաբաթը եղել Է ոչ աշխատանքային, սակայն երկրի իշխանությունները քաղաքացիներին հորդորել են չհեռանալ իրենց քաղաքներից ու նահանգներից հիվանդության տարածումից խուսափելու համար: Այդուամենայնիվ, վարակման ամենօրյա դեպքերի թիվը շաբաթվա սկզբին 600-ից հասել Է 1800-ի: Շանհայի երկու շրջաններում հոկտեմբերի 10-ին հայտարարել են կինոթատրոնների և ժամանցային այլ վայրերի փակման մասին: 

Չինաստանը կողմնակից Է «Զրո հանդուրժողականություն COVID-19-ի նկատմամբ»  քաղաքականությանը: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Չինաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 253000 դեպք և շուրջ 5200 մահ՝ հիվանդության հետևանքներից։

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում