ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Աշտարակի խճուղուց Դավթաշեն տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Աշտարակի խճուղուց Դավթաշեն տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղուց Դավթաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը․ նկատվում է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ  և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Ա․ Ս․, ծնված 2002 թ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել ճամփաբաժան զառիթափ հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Մ․ Ս․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում