ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պատվիրակությանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում տարվող բարելավման աշխատանքները

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պատվիրակությանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում տարվող բարելավման աշխատանքները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որը Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

 
May be an image of 3 people, people sitting, people standing and indoor
 

Նախարարն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Մուսկատին է ներկայացրել առողջության համընդհանուր ծածկույթի ապահովման երեք բաղադրիչների՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, բժշկական ծառայությունների որակի բարելավում ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկել ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը:

 
May be an image of 5 people, people sitting and people standing
 

Նաև ներկայացվել է Լոռու մարզում նախատեսվող փորձարարական ծրագիրը, որով նախատեսվում են մարզային ԱԱՊ օղակի ենթակառուցվածքների վերակառուցում և վերազինում, ընտանեկան բժիշկների վերապատրաստում, թվայնացման գործընթաց և այլն։

 

Հյուրը բարձր է գնահատել մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, նշել, որ COVID-19-ի համավարակը ցույց տվեց առաջնային օղակի կարևորությունը, և որ Հայաստանը բարեփոխման ճիշտ ուղղություններ է ընտրել:

 

Երկուստեք ընդգծվել է հոգեկան առողջության պահպանման ծառայությունների ինտեգրման անհրաժեշտությունը ԱԱՊ օղակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում