ԳԳոհար Սարգսյան

ԱԺ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ կընտրեն

ԱԺ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ կընտրեն

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ԿԸՀ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնին  առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:

2016 թվականից նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: 2018 թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, 2018 թ. հոկտեմբերի 17-ին հրաժարվել է մանդատից:

2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականից մինչև վերջերս նա ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալն էր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Վահագն Հովակիմյանի թեկնածությանը:

Տեղեկացնենք, որ այսօր տեղի է ունենալու նաև ԱԺ արտահերթ նիստ:

Պատգամավորները ԿԸՀ նախագահ են ընտրելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում