ԱԱրսեն Մկրտչյան

Տեխնոլոգիաները կարող են կիրառվել ոչ միայն թիրախավորված բժշկության, այլև հանրային առողջապահական խնդիրների լուծման համար. Ավանեսյան

Տեխնոլոգիաները կարող են կիրառվել ոչ միայն թիրախավորված բժշկության, այլև հանրային առողջապահական խնդիրների լուծման համար. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) հետ համատեղ կազմակերպված ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն այս տարի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրն ունի:

 

Պանելային քննարկման թեման բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրներն էին:
 

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես արհեստական բանականությանը, անձնավորված դեղամիջոցների կիրառմանը, այնպես էլ տեխնոլոգիաների արդյունավետության ու անվտանգության նպատակով էթիկական նորմերի և կարգավորումների անհրաժեշտությանը:

 

Նախարարը նշել է, որ տեխնոլոգիաները կարող են կիրառվել ոչ միայն թիրախավորված բժշկության, մի շարք հիվանդությունների բուժման, այլև հանրային առողջապահական խնդիրների լուծման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում