Նպաստառու 300 ընտանիք բիզնես սկսելու հնարավորություն կունենա

ՎՎահե Դավթյան

Նպաստառուից՝ ձեռնարկատեր: Նպաստառու 300 ընտանիք աջակցություն կստանա բիզնես նախաձեռնությունների իրականացման նպատակով:


Միրա Անտոնյան (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ) - Տարիներ շարունակ կորել է այս մարդկանց հանդեպ հույսը, որ կարող են ինչ-որ բան անել, ակտիվ լինել, խթանել. ինքնաբավ դառնալու ցանկություն չունեն:

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» ծրագրում ներգրավված են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերում բնակվող՝ անապահովության գնահատման համակարգի 11 հազար շահառու, որից 1800-ը հնարավորություն կստանա զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները, իսկ 300 ընտանիքի կտրամադրվի 4 հազարական դոլար՝ բիզնես գաղափարները իրագործելու համար: Ըստ Միրա Անտոնյանի՝ նպատակն է խրախուսել նպաստառուներին, որպեսզի ինքնուրույն կարողանան հաղթահարել սոցիալական դժվարություններն ու փոխեն իրենց կյանքի որակը:

Միրա Անտոնյան - Մարդուն ոչ թե տալիս ենք ինչ-որ հումանիտար օգնություն, այլ տալիս ենք գործ ստեղծելու, զբաղվածություն ստեղծելու հնարավորություն:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ այս տարի նպաստառու ընտանիքների թիվը նվազել է: Միասնական սոցիալական ծառայության պետի խոսքով՝ դրական դինամիկայի վրա ազդել են թե՛ իրականացվող ծրագրերը, թե՛ վարչարարությունը:

Էդուարդ Պետրոսյան (ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության պետ) - Այս տարի 2021 թվականին գրանցված 93 000 նպաստառու ընտանիքների քանակն այս տարվա տվյալներով նվազել է՝ կազմելով մոտ 81 հազար:

Ըստ Էդուարդ Պետրոսյանի, անապահովության համակարգը կվերանայվի, փոփոխության կենթարկվեն որոշ չափորոշիչներ, որով համակարգը կդառնա ավելի թիրախային և արդյունավետ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ՝ Համաշխարհային բանկի ու  Ճապոնիայի կառավարության աջակցությամբ: 

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում