ԳԳոհար Սարգսյան

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՔՏՀԱ տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՔՏՀԱ տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գարեգին Խաչատրյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի ինստիտուցիոնալ կայացման փուլում ունեցած ներդրման համար:

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Գարեգին Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ տեսչական մարմինը բոլոր ուղղություններով հաջողություններ կարձանագրի:

«Վերջին ամիսների մի շարք իրադարձություններ ստիպեցին մեզ, որպեսզի նոր ազդակ հաղորդենք տեսչական մարմնի գործունեությանը և գնանք այս փոփոխություններին»,- նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ տեսչական մարմինների հետ աշխատանքն այսուհետ կլինի ավելի սերտ և անմիջական՝ խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու և լուծելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում