Կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանից այս կողմ որևէ երկրի զինվոր չանցնի. Ալեն Սիմոնյան

ԳԳոհար Սարգսյան

Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ի վերջո, բերեցինք այն բանին, որ հայտարարություն արվի, և քաղաքական գնահատական հնչի: Հիմա սպասում ենք առնվազն այդ քաղաքական գնահատականին: Բայց, միևնույն ժամանակ, դա մեզ համար բավարար չէ: Բնական է, մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար չենք սպասելու, որ մի կողմից մի բան լինի: Չունենք սպասելու ժամանակը, տարածքը, հնարավորությունը: Ինչքան սպասեցինք, հերիք է»,- ասաց նա:

Սիմոնյանը շեշտեց, որ իր համար կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանից այս կողմ որևէ երկրի զինվոր չանցնի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում