ԼԼիլիթ Ասատրյան

Գեղարքունիքի մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել Վարդենիսի հրետակոծության հետևանքները

Գեղարքունիքի մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել Վարդենիսի հրետակոծության հետևանքները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։

Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի ընթացքում Վարդենիս համայնքի հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված Կառավարության և մարզային իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումները:

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, զինվորական համազգեստ and դրսում նկարն է

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջարկել է առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

Հնարավոր է սա 1 անձ, կանգնած and դրսում նկարն է

Աշխատանքային այցի շրջանակում նախագահը հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցների և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել վարժանքների պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել զինծառայողների հետ։

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, զինվորական համազգեստ and դրսում նկարն է
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում