Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի՝ աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած մարզերին. Համբարձում Մաթևոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի վրա գույքի հափշտակություններով ու թալանով ուղեկցվող հարձակումների հետևանքով քաղաքացիների գույքային վնասները փոխհատուցելու ուղղութամբ:

«Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին:

Մենք Կառավարության նախորդ նիստերում օրակարգային հարցերում նաև քննարկեցինք և մարզպետարաններին հատկացրեցինք գումար՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար: Բացի սրանից, ունենք Քաղաքաշինության կոմիտեով ընթացիկ այլ աշխատանքներ, աշխատանքները պետք է իրականացվեն այն համայնքերում, որտեղ տուժել են քաղաքացիների և՛ սեփականությունը և՛, իհարկե, պետական գույքը: Խոսքը վերաբերում է դպրոցներին ու մանկապարտեզներին, այս դեպքում մենք միանշանակ կաջակցենք, եթե պարզվի, որ քաղաքացիները տուժել են ագրեսիայի հետևանքով»,- նշեց Համբարձում Մաթևոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում