ԳԳոհար Սարգսյան

Պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն քանդման, ապամոնտաժման աշխատանքները չկատարելու դեպքում

Պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն քանդման, ապամոնտաժման աշխատանքները չկատարելու դեպքում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ օրենսդրությամբ շինարարական կամ քանդման աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցված շինարարության կամ քանդման թույլտվությունների հիման վրա, սակայն սահմանված կարգով ձեռք բերված շենքի, շինության քանդման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու դեպքում օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցները հստակ սահմանված չեն: 

Ներկայացված փաթեթի փոփոխությունը վերաբերում է կառուցապատումը ժամանակին չավարտելու դեպքում կիրառվող տուգանքի չափի որոշմանը: 

Նախագծով սահմանվում է տուգանքի որոշման մեխանիզմ՝ շինարարության խոշորացված արժեքների հաշվարկման կիրառմամբ:

Այսպես, պատասխանատվության միջոցներ են նախատեսվում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ քանդման կամ ապամոնտաժման աշխատանքները չկատարելու կամ առանց քանդման թույլտվության կատարելու դեպքերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում