ԳԳոհար Սարգսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար կսահմանվեն սոցիալական նոր երաշխիքներ

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար կսահմանվեն սոցիալական նոր երաշխիքներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականով, ինչպես նաև օրենսդրության մեջ առկա որոշ թերություններ շտկելու նպատակով:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել երկու տոկոս հավելավճար: Հատուկ քննչական  ծառայության լուծարման շրջանակում նախկին աշխատակիցները տեղափոխվել են Դատախազություն կամ քննչական այլ մարմիններ. առաջարկվել է այդ սոցիալական երաշխիքը վերականգնել նաև վերոնշյալ աշխատակիցների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում