ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը

Քննարկվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ բացվել են կարճ ցուցակ անցած կազմակերպությունների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկները:
 
Գնահատող հանձնաժողովն առաջիկայում կստուգի հայտատուների ներկայացրած տեխնիկական առաջարկները, և հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական հայտերը կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
 
Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում