ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Սարուխան գյուղում

Հրդեհ Սարուխան գյուղում

Հոկտեմբերի 3-ին` ժամը 15։02-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարուխան գյուղում այրվում են դաշտեր. առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի գյուղ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 21:24-ին: Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում