ԼԼիլիթ Ասատրյան

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են MAN մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1977 թ.), Opel Astra (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1972 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1951 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում