ԼԼիլիթ Ասատրյան

Նորարարության մրցույթի հաղթողներին մրցանակներ են հանձնվել

Նորարարության մրցույթի հաղթողներին մրցանակներ են հանձնվել

Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «ԱՐՓԱ» հիմնադրամի հայտարարած  ամենամյա Նորարարության մրցույթի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հնարավոր է սա 3 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է

Բացման խոսքով հանդես է եկել «ԱՐՓԱ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Փանոսյանը։ Նա ներկայացրել է հիմնադրամի հիմնական նպատակները, որոնք ուղղված են զարգացնելու գիտությունը, կրթությունը, առողջապահությունն ու տեխնոլոգիաները։

Հնարավոր է սա 8 մարդ and ներսում նկարն է

Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Դավիթ Սահակյանը շնորհակալություն է հայտնել «ԱՐՓԱ» հիմնադրամին՝ նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ գիտնականներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է  ՀՀ Կառավարության կողմից գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, որտեղ հատկապես կարևորվում է գիտական ու նորարարական գաղափարների առկայությունը, ինչպես նաև ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերը: 

«Մենք խրախուսում և աջակցում ենք այն ընկերություններին, որոնք ստեղծում են այնպիսի նորարար  լուծումներ և ծառայություններ, որոնց հիմքում գիտությունն է»,- ասել է Դավիթ Սահակյանը։

Ելույթներից հետո մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետև ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները։ 

Հիմնադրամի կողմից սահմանված մրցանակներին՝ 1-ին տեղի համար 5000, 2-րդ տեղի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք  դրամ, համապատասխանաբար արժանացել են Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ քիմիայի ինստիտուտ) և Սվետլանա Հովհաննիսյանը (ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոն)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում