ԳԳոհար Սարգսյան

Նախատեսվում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել 2000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել

Նախատեսվում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել 2000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել

Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9000 դրամ՝ նախկին 14000-ի փոխարեն, այլ՝ 2000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի արտահերթ նիստում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է ցեմենտի տեղական արտադրության պաշտպանությանը, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը:

Ըստ հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի՝ փոփոխվել է նաև օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Այն կյանքի կկոչվի հրապարակման հաջորդ օրվանից:

Հարակից զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես անդրադարձել է ցեմենտի շուկայի խնդիրներին, տեղեկացրել, որ հարևան երկրներում ցեմենտն ավելի էժան է իրացվում: Նրա հավաստմամբ՝ էկոնոմիկայի նախարարությունն առաջ է շարժվում՝ հաշվի առնելով բալանսավորված շահը:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում