ԳԳոհար Սարգսյան

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10։24-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Nissan XTerra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, վարորդին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում