ԼԼիլիթ Ասատրյան

Միշտ ձեր կողքին ենք. Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Միշտ ձեր կողքին ենք. Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ, որում նշված է.

«Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ քույրեր և եղբայրներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրն է, որը Հայաստանի Հանրապետության տոնացույցը համալրել է մեկ տարի առաջ:

Ձեր ավանդույթներով, մեր երկիրը շենացնելու պատրաստակամությամբ և դժվարությունները հավասարապես կիսելու սրտացավությամբ եղել և մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը:

Փոքրաթիվ, բայց մշակութային բազմազանությամբ մեր երկիրը հարստացնող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միասին ապրելու և համերաշխության լավագույն օրինակն են:

Շնորհավորանքներ և բարեմաղթանքներ Հայաստանն իրենց հայրենիքը համարող և սիրող մեր այլազգի քույրերին և եղբայրներին: Մենք գնահատում և հիշում ենք ձեր պապերի, զավակների սխրանքներն ու անձնազոհությունը, միշտ ձեր կողքին ենք, դրանում կասկած լինել չի կարող»:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում