ՄՄերի Եգորյան

«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա

«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա

«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք: Տարեցների կեցության նոր պայմաններին ու շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է հաստատություն։

 
 

Վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։

 
Ներկաները վստահություն են հայտնել, որ շենքային նոր պայմանները հնարավորություն կտան բարելավվել շահառուների կենսապայմանները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը։
 

Շրջայցին մասնակցել է նաև Ժիրայր և Հուրի Ազնավուրեանների ընտանիքը։

 

 

Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատկացվել է ավելի քան 97․7 մլն դրամ․ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբեր ամսվա կեսը։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում