Լարվածությունը կայուն պահպանվում է. ՀՀ վարչապետը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի կողմից նոր սադրանքները բացառված չեն: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:

«Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ լարված է սահմանին, և այդ լարվածությունն այս պահի դրությամբ, կարող ենք արձանագրել, որ կայուն պահպանվում է: Այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված հենց այս փուլում էսկալացիայի ավելացումն Ադրբեջանի կողմից՝ վարչապետը նշեց  Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Հատկանշական է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի ընտրությունը՝ քովիդի շրջանն էր, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի, դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում, որովհետև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով նաև երկրներն առաջիկա ձմռան նախապատրաստության առումով կենտրոնացած են այդ խնդիրների վրա: Գուցե էներգետիկ բաղադրիչի կարևորության ավելացումն ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դարձնում են ավելի ագրեսիվ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում