Ասֆալտապատվում և տուֆապատվում են Իջևանի փողոցներն ու բնակելի շենքերի բակերը

ՌՌոզա Խաչատրյան

Եվս տասը օր, և Իջևանը կունենա իր առաջին տուֆապատ ճանապարհը: Այս զառիվերը առավելապես հայտնի է տեղումնառատ օրերին դեպի բնակելի շենքերի նկուղային հարկեր հոսող սելավաջրերով: Տուֆապատվող մոտ 300 մետր փողոցը՝ կից կառուցվող ջրատարներով, կփոխի պատկերը:

Միշա Սարգսյան (աշխղեկ) - Հիմա մենք էս ջրատարները, որ սարքում ենք, միանգամից ուղղելու ենք, գնալու ա գետը, և այստեղ ամեն ինչ բարվոք կլինի, որովհետև մենք ասֆալտ ենք արել շենքի չորս կողմը, շատ բարվոք վիճակում ա:

Քաղաքում կտուֆապատվի ևս 2 նրբանցք: Ճանապարհաշինարարները Իջևանից շուտ չեն հեռանա: Սուբվենցիոն ծրագրով ոչ միայն տուֆապատվում, նաև հիմնանորոգվում, ասֆալտապատվում են բանուկ փողոցներ, բնակելի շենքերի բակեր:

Արարատ Պարոնյան (Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ) - Արդեն իսկ սկսվել և ավարտվել են մի քանի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: 2021-ին էլ է իրականացվել բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, հիմնականում՝ կենտրոնական փողոցների: 2023-ին նախատեսված է նաև Բլբուլյան 4-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում և դժվարանցանելի փողոցների սալիկապատում:

Հիմնանորոգվել է Ազատամարտիկների հրապարակին հարող հիմնանորոգված փողոցը, բնակիչներն ասում են՝ վաղուց այսպիսի լավ վիճակում չեն տեսել:

Արփինե Մխիթարյան (Իջևանի բնակիչ) - Իհարկե հաճելի է քայլելը, նախկինում քարուքանդ էր ճանապարհը, ջրափոս, ցեխ: 

Իջևանում նախատեսված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերը կամ ավարտվել են, կամ ընթացքի մեջ են, կամ շուտով կմեկնարկեն, քաղաքը հրաժեշտ կտա վատ ճանապարհներին ոչ միայն այս տարի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում