ՄՄարիա Գաբրիելյան

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գարեգին Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի պողոտա 31ա/2) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցներով՝ միացված գործող կոյուղուն, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամասի տարբեր տարածքներ կանխելու համար:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում