Սակրավորական բահեր ռազմամարզական վարժարանից՝ սահմանին

ՀՀայկուշ Ասլանյան

«Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում սակրավորական բահեր են արտադրում: Կուրսանտների ձեռքի տակ 4-5 փուլ անցնելուց հետո այս պարզ նյութերը դառնում են աշխատանքային գործիք, անհրաժեշտության դեպքում՝ նաև սառը զենք:

Աղասի Հարությունյան - Սակրավորական բահերը նրա համար են, որ պառկած տեղից կարողանան խրամատ փորել. սա ավելի ճիշտ է սովորական բահից:

Մինչև դիրքեր ուղարկելը բահերը փորձարկում են վարժարանի ուսումնական խրամատներում: Իսկ սառը զենք դառնալու արդյունավետությունը ստուգում են թիրախների վրա:

Նարեկ Հովհաննիսյան ասակի հրամանատար- Ամենափոքրիկ հնարավորությունից ստանում ենք շատ հարմար գործիք, որը կարող է նաև զենք դառնալ: Մենամարտի ժամանակ շատ վտանգավոր զենք է դառում:

Մոտ 500 բահ արդեն ուղարկել են: Արձագանքները ոգևորիչ են՝ հարմար է, հեշտ կիրառելի: Արհեստանոցը գրեթե անընդհատ եռում է. Անդադար աշխատում են, որ նոր խմբաքանակները ժամանակին տեղ հասցնեն: Սակրավորական բահերը զինվորներին են հասնում կուրսանտների անուններով դրոշմված:

Կորյուն Ղումաշյան («Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի ռազմական ամբիոնի վարիչ- Որ ասում են՝ մեկ հատն ինչ արժե, ոնց որ ինձ վիրավորեն: Դա զինվորի անվտանգությունն ապահովելու արժեք ունի, մենք անում ենք մեր ուժերով, կան նաև մարդիկ, որ մեզ օգնում են: 

Աշխատանքային գործիքներն ու նյութերը տրամադրում են հովանավորները: Եթե նյութական աջակցությունը չընդհատվի՝ օրական մոտ 100 բահ կարտադրեն: Հրամանատար Ղումաշյանի ասելով՝ սակրավորական բահերի պահանջարկը մեծ է, որովհետև և՛ անվտանգ են, և՛ գործածվում են առանց ճիգեր բանեցնելու:

Կորյուն Ղումաշյան - Մեծ բահերը պետք չեն դիրքերում: Ճիշտ է՝ դրանով փորում են, բաց դա անվտանգ չէ. Կանգնած վիճակում դիրք փորել չի կարելի: Մենք այնպես ենք սարքում, որ նաև կացին, դանակ ու սվին հանդիսանա:

Տիգրանականներն այլ նախագծեր էլ ունեն՝ դիրքերի ամրապնդման և զինվորի անվտանգության համար նախատեսված, պայմանական ասած՝ աղվեսաբնից մինչև ինժեներական այլ կառույցներ փորձարարական փուլում են: Ունեն նաև հրաձգարան, որտեղ տարբեր զինատեսակներից կրակել կսովորեցնեն բոլոր ցանկացողներին՝ անվճար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում