ՎՎարդուհի Հարությունյան

Տոկիոյում Սինձո Աբեի հուղարկավորությունն ուղեկցվել է բողոքի ակցիաներով

Տոկիոյում Սինձո Աբեի հուղարկավորությունն ուղեկցվել է բողոքի ակցիաներով

Տոկիոյում հուղարկավորում են Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին: Նրա աճյունասափորը տեղափոխվել է հուղարկավորության արարողության սրահ:

Նախկին վարչապետը մահացել է 2022 թ. հուլիսի սկզբին՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ մահափորձից հետո:

Լրատվամիջոցների տվյալով՝ Աբեին հրաժեշտ տալու է եկել ավելի քան 4000 մարդ, այդ թվում՝ մոտ 700 օտարերկրյա ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Աբեի հուղարկավորությունն ուղեկցվել է նաև բողոքի ակցիաներով. նշվում է, որ բնակչության զգալի մասի շրջանում դժգոհություն է առաջացրել արարողությանը պետական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ կառավարությունը որոշումը:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարները համաձայն չեն կառավարության այն պնդման հետ, թե Աբեն մեծ դեր է խաղացել երկրի զարգացման հարցում։ Մարդիկ դժգոհ են նաև, որ հուղարկավորությունն անցկացվում է հարկատուների միջոցների հաշվին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում