ԼԼիլիթ Ասատրյան

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ կմ108+800 - կմ124+000 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

15.2կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է Վայոց ձորում. անցնում է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերը միացնող Վարդենյաց լեռնանցքով։

Նորոգման շրջանակներում այս պահին իրականացվում է ասֆալտապատում, կատարվում են նաև այլ աշխատանքներ։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները։

Միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում