ԼԼիլիթ Ասատրյան

ԱՍՀ և ՏԿԵ նախարարները քննարկել են տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման հարցեր

ԱՍՀ և ՏԿԵ նախարարները քննարկել են տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 
Հնարավոր է սա 18 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքներին, այդ թվում՝ տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը, «Առաջնային կարիքի հաշվառման» և «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակների գործարկմանը, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

 
Հնարավոր է սա 17 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է

 

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում ՀՀ կառավարության կողքին լինելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։
 

«Գործընկեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը կարող ենք կազմակերպել երեք ուղղությամբ՝ ՏԿԵ նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացում՝ ուղղված խոցելի համայնքներին և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված մարզերին, երկրորդ՝ միջազգային գործընկերների ներգրավում՝ պետական գործող ծրագրերում և երրորդ՝ տեղահանվածներին աջակցության տրամադրում՝ ըստ առաջնահերթությունների»,- մանրամասնել է ԱՍՀ նախարարը։

 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, ակնոց and ներսում նկարն է

 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս ընդգծել է համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության դերը և հավելել․ «Նախարարությունները, մարզպետարանների և համայնքների հետ համագործակցությամբ, շարունակում են անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ առկա խնդիրների վերհանման և նպատակաուղղված, թիրախային լուծումներ տալու ուղղությամբ։ Տեղահանվածներին առնչվող հրատապ հարցերից բացի, կան նաև երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում»։

 

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկները, նրանց կողմից արձանագրված խնդիրները, համագործակցության տարբերակները։ Վերջիններս պատրաստակամություն են հայտնել՝ ներդնել ռեսուրսներ և ջանքեր՝ ըստ անհրաժեշտության թիրախային ու հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում