ԼԼիլիթ Ասատրյան

Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ծրագրերի ընթացքին ծանոթանալու, աշխատանքներում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները այցելել են համայնք։ Այդ մասիբն ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Возможно, это изображение 5 человек, люди стоят, дерево и на открытом воздухе
 
«Հերթական այցելության ընթացքում ոլորտային պատասխանատուները հետևել են Աշոցք բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքներին: Կառավարության 45 տոկոս համաֆինանսավորման արդյունքում 2022-2023 թթ․ կիրականացվի 127 մլն 607 հազար դրամի աշխատանք։ Աշխատանքների առաջին փուլի ընդհանուր արժեքը 42 մլն 420 հազար դրամ է։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ՍՊԸ-ն։ Նախորդ այցելության ընթացքում արձանագրված թերացումները վերացվել են։
 
Возможно, это изображение 3 человека, ребенок, люди стоят, на открытом воздухе и дерево
 
Պատասխանատուները կապալառու կազմակերպությանը և համայնքի ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացառել բացթողումները։
 
Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում էլ բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 51 մլն 578 հազար դրամ է։ Պետական ներդրման մասը 60 տոկոս է, համայնքը կներդնի գումարի 40 տոկոսը։ Կապալառու կազմակերպությունները «Պապ և Դավիթ» և «Ռոստորգ» ՍՊԸ-ներն են։
 
Возможно, это изображение 2 человека, коридор и в помещении
 
Իրականացվում են նաև Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Բավրա, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքները: Պատասխանատուները հետևել են Աշոցք և Արփենի բնակավայրերի համայնքային կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 66 մլն 393 հազար դրամ, պետությունը տրամադրում է գումարի 50 տոկոսը։
 
Возможно, это изображение 6 человек, люди стоят, дорога и дерево
 
Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում իրականացվում են նաև փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 64 մլն 379 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 50 տոկոս։
 
Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները վերացնել ամենասեղմ ժամկետներում»,- նշված է գրառման մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում