ԳԳոհար Սարգսյան

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները, ներկայում գործող հարկային քաղաքականությունն ու վարչարարությունը, ինչպես նաև խոսել 2022 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքից:

Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և վերահաստատել իր պատրաստակամությունը մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում