ՄԻՊ գրասենյակը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները ներկայացրել է միջազգային հանրությանը

ՄՄարիա Գաբրիելյան

Աստեղ ներկայացված են Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ադրբեջանական թիրախավորման արդյունքները:

Աննա Կարապետյանը ցույց է տալիս Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները: Փաստերն արդեն ներկայացվել են միջազգային հանրությանը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային կառույցներին, մարդու իրավունքների ոլորտի մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին:

Աննա Կարապետյան (ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ) - Յուրաքանչյուր օր Պաշտպանի աշխատակազմի փաստահավաք առաքելության արդյունքները ներկայացվել են միջազգային գործընկերներին փաստարկված՝ ըստ իրավունքի ոլորտների խախտումների: Դրանք վերաբերել են կյանքի իրավունքին, խոշտանգման բացարձակ արգելքին, ինչպես նաև քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների թիրախավորմանը: 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թիրախավորման ենթարկված լրագրողների դեպքին, շտապօգնության մեքենաների վրա կրակոցներին և շրջակա միջավայրին հասցված մեծ վնասին: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության դեմ պայքարի կոնվենցիան հստակ արձանագրել է, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ խտրականություն, ռասայական ատելություն է սերմանում:

Աննա Կարապետյան - Մեր գործողություններն ուղղված են այն ուղղությամբ, որպեսզի միջազգային կազմակերպությունները, օգտագործելով իրենց լիազորությունների ամբողջ գործիքակազմը, կարողանան ազդել Ադրբեջանի կողմից նոր հանցագործությունների կանխմանը: Փաստացի նաև գնահատականներ տալու արդեն իսկ գործած հանցագործություններին՝ պատժի ենթարկելով նաև այն անձանց, որոնք կատարել են այդ հանցագործությունը:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիք, տեղում ծանոթացել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ նմանօրինակ այցեր նախատեսված են նաև միջազգային այլ գործընկերների կողմից, որոնց ներկայացվել է փաստարկված տեղեկատվություն:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում