ԼԼիլիթ Ասատրյան

Թալինում ընտրություններին մասնակցել է 13343 քաղաքացի. բոլոր 39 տարածքային ընտրական հանձնաժողովներում ընթանում են ամփոփման նիստեր

Թալինում ընտրություններին մասնակցել է 13343 քաղաքացի. բոլոր 39 տարածքային ընտրական հանձնաժողովներում ընթանում են ամփոփման նիստեր

«Լուրերի» թղթակիցը Թալինի 18/02 ընտրատեղամասից հաղորդում է, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն նկատվել:

26775 ընտրողից ընտրություններին մասնակցել են 13343-ը կամ 49.8 տոկոսը։

Ընդհանուր առմամբ Թալինում ընտրություններին մասնակցել է 5 քաղաքական ուժ՝ «Կայունություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Արդար Հայաստան» կուսակցությունը, «Ապրելու երկիրը» և ՀՅԴ-ն։

Թալին համայնքն ընդգրկող թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Պետրոսյանը տեղեկացրեց՝ ժամը 20.00-ի դրությամբ բոլոր 39 տեղամասային կենտրոնները փակվել են։ Ընտրություններն անցել են հանդարտ, որևէ արտակարգ դեպք չի գրանցվել, ընտրողների մասնակցությունը կազմել է 49.83 տոկոս:

«Այս պահի դրությամբ բոլոր 39 տարածքային ընտրական հանձնաժողովներում ընթանում են ամփոփման նիստերը, արձանագրությունները կկազմվեն և կբերվեն տարածքային ընտրական հանձնաժողով, որից հետո տվյալները կմուտքագրվեն և կուղարկենք ԿԸՀ»,- տեղեկացրել է Անդրանիկ Պետրոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում